30.04.2025
Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Բաքուն կարող է գնել ուկրաինական «Вільха» համակարգեր

Նավթադոլարները թույլ են տվել Ադրբեջանին վերազինել բանակը` մեծ քանակությամբ գնելով արդի տանկեր, զրահատեխնիկա, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրետանի, անօդաչուներ և այլն։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Միխայիլ Ժիրոխովը։

Նա նշել է, որ ավանդական մատակարարներից` Իսրայելին, Ուկրաինային, Բելառուսին, Վրաստանին, Թուրքիային ավելացել է նաև ՌԴ-ն։

Ըստ նրա, հետաքրքրական է Ադրբեջանի ռազմական կցորդի ներկայությունը ուկրաինական «Вільха» համակարգի ավարտական փորձարկումներին։

Փորձագետի խոսքով, այդ զինատեսակի ստեղծման ֆինանսավորման կեսն իրականացնում է Թուրքիան, իսկ հաշվի առնելով Անկարա–Բաքու կապերը պարզ է, թե ում համար են նախատեսվելու այդ զինատեսակները։

ՀՅԴ-ն առաջարկում է համաձայնության գալ «ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուի շուրջ»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով