Նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի խորհրդական, փորձագետ Ահմետ Թաքանը հայտարարել է, որ Էրդողանը չի կարողանա ապահովել ցանկալի արդյունքներ ընտրություններում։Ըստ նրա, Էրդողանն ունի 45% ձայն, նրա կուսակցությունը`40%, անգամ ազգայնականների հետ միությունը չի ապահովելու նրանց «50% + 1 ձայն» առաջիկա նախագահական ընտրություններում։ Նա նշել է, որ ռազմական գործողությունները Սիրիայում բարձրացրել են Էրդողանի վարկանիշը, սակայն դա քիչ է։Փորձագետը նշել է, որ որոշակի բարեփոխումներ կիրականացվեն տնտեսության և հարկային համակարգերում։Նա հավելել է, որ Էրդողանն անցկացնելու է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, քանի որ ինչքան անցնում է ժամանակը, այնքան նրա շանսերը քիչ են։