24.11.2024
Մենք չենք ցանկանում խնդիրներ ունենալ. Թուրքիայի վարչապետը պատասխանել է Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Շնորհակալ ենք եղբայրական Ռուսաստանին, բայց տուն վերադառնալու ժամանակն է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սոչի, որտեղ արդեն վաղը տեղի է ունենալու ԵԱՏՄ գագաթաժողովը:

Ինչպես հաղորդում է EADaily թղթակիցը, օդանավակայանից Հայաստանի վարչապետը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ԱԳՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ, ուղևորվել է Ադլերի Սրբ. Գրիգոր Լուսավորիչի եկեղեցի, որտեղ նրան մեկ ժամից ավելի ու չնայած հորդառատ անձրևին սպասում էին հազարից ավելի հայեր: Փաշինյանը մեծ դժվարությամբ կարողացավ նրանց միջով մտնել եկեղեցի ու մոմ վառել, որից հետո ինքնաբուխ հանրահավաք անցկացրեց:

Իր խոսքում Փաշինյանն ընդգծեց հայ-ռուսական հարաբերությունների եղբայրական բնույթը և ընդգծեց, որ դրանք էլ ավելի պետք է ամրապնդվեն: Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, որ լավ է ընդունել հայկական համայնքին ու պայմաններ ստեղծել նրա նորմալ կենսագործունեության համար, Փաշինյանը ավելացրեց.

«Մեր բոլորի նպատակը պետք է լինի հայրենադարձությունը՝ հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ դրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացանելը և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Սոչիի բոլոր հայերին, գործարարներին, Ռուսաստանի բոլոր հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև սա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու»,- վստահեցրեց նա, իսկ հավաքված հայությունը վանկարկում էր «Նիկոլ» և «Հայաստան»:

Փաշինյանը նաև ասաց, որ չի կարող երկար ելույթ ունենալ, քանի որ իր ձայնը դեռ վերջնական չի վերականգնվել «թավշյա հեղափոխության» թեժ ելույթներից հետո, մինչդեռ վաղը իրեն սպասվում են կարևոր և պատասխանատու հանդիպումներ:

Հիշեցնենք, Կրեմլը հաստատել է, որ այսօր Սոչիում տեղի կունենա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նշենք նաև, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանն առաջին այցը կատարեց Արցախ և ահա մեկնեց Ռուսաստանի Դաշնություն: