25.11.2024
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպում անցկացրեցին Սոչիում (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Լուրջ մարտահրավեր Փաշինյանի կառավարության համար. ՀՀ-ն կհայտնվի՞ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարության համար երկու նոր արտաքին մարտահրավեր հասունանում: Երկուսն էլ պայամանվորված են Իրանի հետ ԱՄՆ-ի ու վերջինիս դաշնակիցների հարաբերությունների վերջին շրջանում կտրուկ սրմամբ: Այս մասին նշում է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


Որպես առաջին մարտհրավերի նախաբան նա հիշեցնում է Սաուդյան Արաբիայի հայտարարությունը՝ Իրանի միջուկային ծրագրի մասին: Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ-ն դուրս էր եկել Իրանի հետ միջուկային գործարքից՝ չբացառելով պատժամիջոցներ կիրառել անգամ իր ԵՄ դանակիցների դեմ, եթե նրանք աջակցեն Իրանին կամ գործարքներ կատարեն Թեհրանի հետ:


«1. Օրեր առաջ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսման դեպքում նա միջուկային զենք ձեռք կբերի: Այս դեպքում Սաուդյան Արաբիան կդառնա Պակիստանից հետո երկրորդ միջուկային տերությունը, որ Հայաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված:


2. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական այն երկրների դեմ, որոնք բիզնես անեն Իրանի հետ: Ի դեպ այդ երկրները ԱՄՆ դաշնակիցներն են: Հայաստանը նույնպես կարող է հայտնվել այդ պատժամիջոցների ցուցակում», - նշում է Ասարգսյան ու մտահոգ հավելում՝ «գալիս են բարդ ժամանակներ»:


Փորձագետին հակադարձում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը, որի կարծիքով իրավիճակն այդքան էլ դրամատիկ չէ, որքան շատերը փորձում են ներկայացնել:


Նախ նա հիշեցնում է Իրանի պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Թեհրանը դուրս չի գալիս «միջուկային գործարքից» (JCPA) և շարունակում է համագործակցությունը ԵՄ երկրների, ՌԴ ու Չինաստանի հետ:


Այունհետեւ վիճարկում է Սուրեն Սարգսյանի՝ Սաուդյան Արաբիայում միջուկային զենք հայտնվելու մասին ենթադրությունը: «Սաուդյան Արաբիայում այդ գիտելիքները այս պահին առկա չեն, որ իրենք ստեղծեն միջուկային զենք: Ստացվում է պետք է կոնկրետ գնեն: Որ երկիրը, որ վաճառի նշանակում է, խախտում է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, որը շատ լուրջ փաստաթուղթ է», - նշում է Իսկանդարյանը:


Նա քիչ հավանական է համարում նաեւ ԱՄՆ-ի պատժամիջոցները ԵՄ-ի պետությունների, առավել եւս Հայաստանի դեմ: «Թրամփն էլ ասաց, որ պատժամիջոցներ կկիրառեն այն երկրների կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք կաջակցեն Իրանի միջուկային ծրագրին: Բայց օրինակ Ֆրանսիական ՏՈՏԱԼ-ի աջակցությունը Իրանի միջուկային ծրագրին դեռ պետք է ապացուցել», - ընդգծում է իրանագետը:


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլտոնը գոհար Իսկանդարյանի կարծիքով փորձում է ուղղակի մի փոքր ավելի թեժացնել իրավիճակը, բայց այժմ միայն զուտ տեղեկատվական դաշտում: «Թրամը կարող էր և դա էլ ասել, եթե չի ասել, ուրեմն չի ասել…», - նշում է նա:


Իսկանդարյանի հետ հիմանականում համամիտ է Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Սաուդյան Արաբիան հայտարարել է միջուկային զենք գնելու, ոչ թե ստեղծելու մասին: Սակայն Բոլտոնի հայտարարության հարցում նրանք տարակարծիք են: «Իրանի դեմ (Սաուդյան Արաբիային միջուկային զենք – խմբ.) վաճառող հաստատ կգտնվի, չասեմ էլ` ովքեր: Բոլտոնը չհամաձայնեցած չի խոսում ու իրավիճակի սրման հաստատ տանում են», - նշում է Սարգսյանը:


Բրիտանական Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության և ռազմավարական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող, ավագ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը եւս բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ միջուկային զենք ունենանուլ հնարավորությունները:


«Սաուդները Պակիստանի հետ մոտ 12 համատեղ միջուկային լաբորատորիա ունեն դեռ 1970-ականներից, որն ամբողջությամբ Սաուդիան Արաբիայի թագավորական տան ուղղակի ֆինանսավորման ներքո է գործում։ Իսկ եթե հաշվի առնենք Պակիստանի ու Սաուդի տան միչև գոյություն ունեցող երաշխիքներն ու պայմանավորվածությունները՝ ապա չի բացառվում, որ Սաուդը նույնիսկ եթե ԱՄՆ-ն դեմ լինի, կարճաժամկետ հեռանկարում հայտարարի մարտավարական միջուկային զինատեսակներ ունենալու մասին՝ Իրանին զսպելու համար»։