Ադրբեջանի ու ՀՀ–ի զինված ուժերի շփման գծում միջադեպերը սովորական երևույթ են և դա կարող է ցանկացած պահի հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների։ Այդ մասին հայտարարելէ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերրի Կավանոն։Նա նշել է, որ չնայած միջադեպերի հետաքննման մեխանիզմը շարունակում է մնալ բարդ`ԵԱՀԿ–ի դիտորդների ավելացումն 6-ից մինչև 13–ը հնարավոր է։Կավանոն դրական է գնահատել այն փաստը, որ Ադրբեջանն ու ՀՀ–ը վերականգնել են երկխոսությունը նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով ու հավելել, որ կողմերը դեռևս ոչ մի լուրջ առաջընթաց չեն գրանցել։