ԱՄՆ–ն մի շարք ծրագրեր է մշակում` Ադրբեջանի հետ տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ–ի դեսպան Ռոբերտ Սեկուտան։Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմնական երեք ուղղություններն են տնտեսությունը, այդ թվում էներգետիկան, անվտանգությունն ու ժողովրավարությունը։Ըստ նրա, ԱՄՆ–ն ակտիվորեն աջակցում է Հարավային գազային հոսք և Բաքու–Թբիլիսի–Կարս նախագծերին, որոնք Մետաքսի ճանապարհի տարրերն են։