25.11.2024
Վրաստանը ՀՀ-ին $9,7 մլն է պարտք
prev Նախորդ նորություն

Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր․ Սերժ Սարգսյան

Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր։ Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։


«Ապրիլյան պատերազմի դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - ասաց Սերժ Սարգսյանը։ Թե ինչքան հաջողվեց Ադրբեջանի ղեկավարությանն իրականացնել իր ծրագրերը, Ս. Սարգսյանի կարծիքով, այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ չի հաջողվել։


Ապրիլյան պատերազմի հաջորդ դասն, ըստ Սերժ Սարգսյանի, այն է, որ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնել հայկական զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություն արտադրելուն։


«Եվ որ ամենակարևորն է, հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելը, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելը, և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունն ամրապնդելը: Արդեն իսկ արվել են մի շարք քայլեր՝ առաջնագծի լրացուցիչ կահավորում, սեփական ռազմաարդյունաբերական համալիրի խնդիրների՝ ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը և այլն, որոնք վստահություն են ներշնչում, որ մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թվականի ապրիլը», - եզրափակեց նա։


Ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին կոալիցիան ՀՅ Դաշնակցությունը հավանություն տվեց:


Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է:


Այժմ երեւանում եւ ՀՀ-աի այլ քաղաքներում Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարում են ահզարավոր քաղաքացիներ։ Նրանք դուս են եկել փողոց, իսկ շարժումը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը:


Սակայն այժմ փողոց դուրս եկած քաղաքացիները փորձում շրջափակել պետական տարբեր շենքեր։ Նարքն շրջափակել են դատազխաության շենքը։ Կառավարության շենքի մոտ մեծ ոստիկանական ուժեր են կուտակված։


Նախօրեին ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մատույցներում, որի հետևանքով 46 մարդ մարմնական վնասվածքներ ստացավ:


Դատախազությունը նույն օրը հաղորդեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի խախտման հիմքով քրգործեր է հարուցել: Ոստիկանությունն էլ գիշերը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով ցույցերի կազմակերպիչներից «չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»:


Ցուցարարները չորրորդ գիշերն անցկացրեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որը փակել են ապրիլի 13-ին: