ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայի հետ կապված նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ մտադիր են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ:
Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի Նիկի Հեյլին։
«Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են սպասվում: ԱՄՆ ֆինանսների նախարար Մնուչինը կհայտարարի դրանք երկուշաբթի օրը… Պատժամիջոցները կսահմանվեն այն ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ասադի հետ կապված սարքավորումների եւ քիմիական զենքի կիրառման հետ», - նշել է Հեյլին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսում պատժամիջոցների փաթեթ է պատրաստվում ՌԴ պետպարտքի ու պետական բանկերի դեմ, որով նախատեսվում է արգելել բոլոր գործողությունները ՌԴ պետպարտքի հետ ԱՄՆ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձնաց:
Այդ լուրերի ֆոնին նվազեց ռուսական ռուբլու փոխարժեքը, որը, սակայն, սկսեց վերականգնվել ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունից հետո, որի համաձայն ՌԴ պետպարտքի դեմ պատժամիջոցներն արդարացված չեն:
Այնուհետեւ հաղորդվեց, որ ՌԴ Պետական Դումա է ներկայացվել ԱՄՆ-ի եւ այլ պետությունների դեմ պատասխան պատժամիջոցների մասին օրինագիծը: Փաստաթուղթը ներկայացրել են խորհրդարանական 4 խմբակցությունների ղեկավարները՝ «Եդինայա Ռոսիայի», ՌԴ Կոմունիստական կուսակցության, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ «Սպրավեդլիվայա Ռոսիայի»: