24.11.2024
Հայաստանը «եռում է». կիրառվում են Ջին Շարփի հեղափոխական տեխնոլոգիաները. փորձագետներ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է ՀՀ քաղաքացիներին՝ հիշելով «մարտի 1-ը». Թանկյան

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետ Սերժ Սարսգայնի տապալված բանակցություներին արձագանքել է հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:


«Անհավանական է: Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին հիշելով «2008 թ. մարտի 1-ը», եթե չդադարեցնեն խաղաղ հանրահավաքները, բողոքի ցույցերը: Նա իրեն ամեն բանից վեր է համարում: Խնդրում եմ, որ Հայաստանի խորհրդարանը ճիշտ քայլերով զրկի նրան իրավասություններից, որ արյունահեղություն չլինի, մարդիկ չպետք է գնան այդ քայլին: Կարծում եմ, որ այս տեսանյութը վկայում է այն մասին, թե ինչքան քիչ է նա հոգում իր քաղաքացիների մասին», - գրել է նա իր Facebook-ի էջում:


ԶԼՄ-ների ներկայաթյամբ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին, որ նա յուր թիմակիցների հետ դասեր չի քաղել "մարտի 1"-ի իրադարձություններից:


Հիշեցնենք, որ Սարգսյան-Փաշինյան տապալված բանակցություններից հետո, ոստիկանությունը հավաքների դարադրեցման որոշում կայացրեց ու սկսեց բերման ենթարկել հակակառավարական ցույցների մասնակիցներին: Տեղի ունեցամ բախումներ, իրավապահները կրառեցին հատուկ միջոցներ: Բերման են ենթարկվել նաեւ ընդիմության առաջնորդներ, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: