24.11.2024
ՔՊ-ն կոչ է արել բոլոր զինծառայողներին վերադառնալ իրենց զորամասեր
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում իշխանափոխության ֆոնին ԱԳՆ-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ-ին զսպել Բաքվին առաջանագծում

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը՝ Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։


Այս ասված է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության մեջ, հայտնում է մամուլի ծառայությունը:


Միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան ջանքեր գործադրեն՝ Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ։


Շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար։


Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածի, թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն։


Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաստատակամ կնագնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը։


Ավելի վաղ Աարցախի ՊԲ-ից հայտնել էին, որ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ֆոնին առաջանագծում նկատվել էր ադրբեջանական զինտեխնիկանժյի եւ կենդանի ուժի կուտակումներ: