19.04.2025
Կիրառվելու են ամենախիստ պատասխանատվության միջոցները․ ՊՆ-ն ցույցին միացած խաղաղապահներին
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն կոչ է արել բոլոր զինծառայողներին վերադառնալ իրենց զորամասեր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է արել բոլոր զինծառայողներին՝ վերադառնալ իրենց նշանակման վայր և չմասնակցել անհնազանդության խաղաղ ակցիաներին:


Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում շեշտում է, որ ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին։


«Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելի։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ բանակը և զինվորականությունը պետք է ապաքաղաքական լինեն և չխառնվեն երկրի ներքին կյանքին: Բանակի կամ զինվորականների՝ քաղաքական գործընթացներին մասնակցության բացառման համար թե իշխանության, թե ընդդիմության կողմից պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:


Այսօր կեսօրին Երևանում բողոքի երթ անցկացնող ուսանողներին Խանջյան փողոցում միացել էին զինվորական համազգեստով շուրջ երկու տասնյակ երիտասարդներ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք խաղաղապահ բրիգադի զինծառայողներն են:


Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որում «խստորեն դատապարտեց» ՀՀ ԶՈւ մի խումբ զինծառայողների կողմից «սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը»։

ՀՀ-ում իշխանափոխության ֆոնին ԱԳՆ-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ-ին զսպել Բաքվին առաջանագծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար