2018 թվականի ապրիլի մեկի դրությամբ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը, ըստ երկրի ֆինանսների նախարարության տվյալների, կազմել է 9,6 մլրդ դոլար: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ադրբեջանի անմիջական և երաշխավորված արտաքին պարտքը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9 մրդ 398,3 մլն դոլար: 2018թ. առաջին եռամսյակում արտաքին պարտքն աճել է 2.1 %-ով:«Արտաքին պարտքի կառուցվածքի մեջ են մտնում Ադրբեջանի իշխանության անմիջական պարտականությունները և պետական երաշխավորությամբ տրամադրված պայմանական կրեդիտային պարտականությունները»,- հիշեցնում է երկրի ֆինանսների նախարարությունը: