24.04.2025
Վրաստանում օրինականացրել են մարիխուանան
prev Նախորդ նորություն

Անկարան նորից քննադատում է ԱՄՆ-ին

«ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի կողմից օգտագործվող սպառնալիքների լեզուն անհարգալից է եւ բացարձակապես անընդունելի»: Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, հաղորդում է Anadolu-ն:


Հայտարարության մեջ նշվում է, որ «Միացյալ Նահանգների հայտարարությունները եւ որոշումները, որոնք սահմանափակում են պաշտպանական ոլորտի ծրագրերը, որոնց շրջանակներում Թուրքիան կատարում է իր բոլոր պարտավորությունները, պայմաններով, որոնք հակասում են միջազգային համաձայնագրերին, անուղղելի վնաս կհասցնեն ռազմավարական գործընկերությանը եւ երկու երկրների միջեւ վստահությանը»:


Նշենք, որ Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալության եւ դատավարության կապակցությամբ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելու համար: ԱՄՆ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե դա տեղի չունենա:

Իրանը հրավիրել է Ադրբեջանին միանալ նոր երկաթգծին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար