8.06.2025
ՀԱՊԿ դաշնակցիների հետ ինտենսիվորեն քննարկվում է Խաչատուրովի փոխարինման հարցը. Բալայան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը չի համաձայնվում Նախիջևանի սահմանին ԵԱՀԿ դիտարկման անցկացմանը

Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:


Նրա գնահատմամբ՝ դա կարող է լինել զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ:


«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է Կասպշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը: Հայկական կողմը շարունակում է բանակցությունները գրասենյակի հետ այդ ուղղությամբ», - հայտարարեց Բալայանը, հաղորդում է «Արմենպրես»-ը։


Նա նշեց նաև, որ Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին: «Հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան նախագահելու է ԵԱՀԿ-ում», - ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը:

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական 6 ընկերության դեմ՝ Ղրիմի կամրջի կառուցման պատճառով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին