25.11.2024
ՀՀ քաղաքացիները Վրաստանում մոտ 1700 անշարժ գույք են գնել
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ դաշնակցիների հետ ինտենսիվորեն քննարկվում է Խաչատուրովի փոխարինման հարցը. Բալայան

Հայաստանն դիմել է ՀԱՊԿ դաշնակից պետություններին սկսել գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթաց: Երեւանը նաեւ պնդելու է, որպեսզի այ գործընթացը տեղի ունենա գոյություն ունեցող իրավական նորմերին ու կանոններին համահունչ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:


Նրա խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Նրան, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այդ ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու համար:


Բալայանը հաղորդեց, որ այժմ Խաչատուրովի փոխարինման ուղղությամբ նակացում են գործընկերների հետ: «Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,-տեղեկացրեց Տիգրան Բալայանը։


Նա հավելեց, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է նախաձեռնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը։ «Թե այդ պաշտոնում ով կփոխարինի Յուրի Խաչատուրովին, ինչպես կփոխարինի, ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա, դա արդեն քննարկումների և կոնսենսուսով կայացվելիք որոշման հարց է», - ասել է Տիգրան Բալայանը։


Մինչդեռ ավելի վաղ Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը սեփական «դիվանագիտական աղբյուրների» վրա հղումով կոշտ արձագանք էր տարածել ՀՀ ԱԳՆ կողմից կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումներին հետևած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց սկսելու առաջարկին։ «ՀՀ ԱԳՆ-ն հնչեցրել է ՀԱՊԿ անդամ-երկրներին իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկ՝ «սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց»։


ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու ընթացակարգի վերաբերյալ հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները Երևանում անարդյունավետ են համարում:


Միեւնույն ժամակ Բանայանը նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանի միջեւ դիվանագիտական ու պաշտոնական երկխոսության խողովակների պակաս չկա, եւ չի կարծում, որ կողմերը միմյանց հետո խոսելու են “անանուն աղբյուրների” միջոցով: «Մենք բավականին արդյունավետ ահմագործակցում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ», - ասաց Բալայանը՝ հավելելով, որ Հայաստանը պնդելու է, որպեսզի այ գործընթացը տեղի ունենա գոյություն ունեցող իրավական նորմերին ու կանոններին համահունչ:


Այսպես նա պատասխանեց մեր այն հարցին՝ արդյոք Հայաստանը պնդելու է, որպեսզի Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինի ՀՀ ներկայացուցիչը, քանի որ ըստ կազմակեպրությունում ընդունված պաշտոնյաների ռոտացիայի սկզբունքի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը պատկանում է Հայաստանին:


Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել, որ մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է: «Այդ հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշելիքն է: Կա խորհրդի որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում են անդամ-պետությունները՝ ըստ այբբենական կարգի, քվոտայով: Գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը Հայաստանինն, սա ամրագրված է, ուժի մեջ է և մնում է Հայաստանին»,- ասել էր Վալերի Սեմերիկովը: