25.11.2024
Իլհամ Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցիչի հետ քննարկել է ԼՂ խնդիրը
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիները Վրաստանում մոտ 1700 անշարժ գույք են գնել

2012-2016 թվականներին Վրաստանում անշարժ գույք գնած արտասահմանցիների 5%-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիները 1700 անշարժ գույք են գնել:


Նույնքան՝ 5% է կազմել նաև Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքը: Նույն ժամանակահատվածում Վրաստանում արտասահմանցիների կողմից ընդհանուր առմամբ 34.024 անշարժ գույք է գնվել, որից միայն 53%-ը ռուսաստանցիների կողմից: Նշվում է, որ 2018-ին Վրաստանում անշարժ գույք գնող Թուրքիայի, Իրանի, Իրաքի և այլ երկրների քաղաքացիների թվի աճ է գրանցվել: