25.11.2024
Իրանը հրավիրել է Ադրբեջանին միանալ նոր երկաթգծին
prev Նախորդ նորություն

Իլհամ Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցիչի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրն ու Բրյուսելի հետ հետագա համագործակցությունը:


Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքուն մեծ կարևորություն է տալիս Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, եվրոպացի դիվանագետն էլ իր հերթին հույս է հայտնել, որ Բաքուն և Բրյուսելը մոտ ապագայում կստորագրեն ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիրը: Այս մասին է հայտնում պաշտոնական հաղորդագրությունը։


Ավելի վաղ՝ ամսվա սկզբին, Եվրախորհրդարանը կոչ արեց Եվրահանձնաժողովին Բաքվի հետ համաձայնագիրը ստորագրել և վավերացնել միայն այն դեպքում, երբ Ալիևի վարչակազմը ազատ կարձակի քաղբանտարկյալներին, կպայքարի կոռուպցիայի դեմ և քայլեր կձեռնարկի ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: