15.10.2025
Զինված ուժերի «նոր կերպարը»՝ դեռ թղթի վրա է
prev Նախորդ նորություն

Երբ կրթությունը դառնում է արդարացում

Նիկո՛լ, երեկ տվածդ խորհրդի հետ կապված մի բան հարցնեմ:


Մի քիչ քո կրթությունից խոսիր, տեսնենք այդ ի՞նչ գրողի տարած «աշխատանք» է քեզ գտել, ու պոկ չի գալիս: Պատմիր տեսնենք այդ ի՞նչ ծրագրով են քեզ «կրթել ու աշխատանք» տվել, որ մի ամբողջ ժողովրդի դարավոր երազանքն ու արյուն-քրտինքը, այդքան զոհերի գնով՝ հանգիստ տվեցիր թշնամուն:


Պատմի՛ր տեսնենք, քեզ փնտրած ու գտած այդ ազգակործան աշխատանքի համար, ո՞ր երկրի ուսումնական ծրագրով (կապիտուլյացիոն) ես վերապատրաստվել: Կա՞ աշխարհում այդպիսի կրթություն:


Ասեմ, որ երեկ շատ կարևոր խորհուրդ ես տվել, լրիվ համամիտ եմ: Մարդկանց որոշ մասին իրոք պետք է կրթություն, կրթություն և էլի կրթություն:


Որովհետև, առանց կրթության մարդը չի կարող նորմալ վարչապետ ունենալ ու չի կարող հասկանալ, որ պատերազմը պարտված ու հայրենիքից հրաժարված թիվ մեկ ղեկավարին պետք է պատասխանատվության ենթարկել, ոչ թե վերընտրել:


ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյան

Ծա՞ղր թե ճշմարտություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ