15.10.2025
«Միջանցքի» շուրջ վտանգավոր խաղեր. ի՞նչ են պատրաստում Ադրբեջանը և Թուրքիան
prev Նախորդ նորություն

Զինված ուժերի «նոր կերպարը»՝ դեռ թղթի վրա է

44-օրյա պատերազմից անմիջապես հետո իշխանությունն, ի թիվս այլ «փոփոխությունների», հայտարարեց զինված ուժերի համազգեստի փոփոխության մասին:


Պատերազմից 5 տարի է անցել ու ՊՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ մեկնած պաշտպանության նախարարը այնտեղ գործող մասնագիտացված ընկերության հետ համազգեստի թեմայով քննարկումներ է արել:


Տեսեք, դեռ չեմ խոսում լուրջ բարդություններ, նրբություններ և մեծ գումարներ պահանջող սպառազինության, գերճշգրիտ միջոցների կամ ծանր ռեֆորմների մասին:


Այն իշխանությունը, որը խաղաղության և բանակի բարեփոխումների վերաբերյալ պարբերաբար «օդ է կրակում», 5 տարվա մեջ դեռ քննարկումների մեջ է, թե ինչ որակի, դիզայնի կամ գույնի համազգեստ ընտրի:


Սա է այս իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը:


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան

Երբ կրթությունը դառնում է արդարացում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ