15.10.2025
Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը
prev Նախորդ նորություն

Բաքվի և Երևանի միջև վերջնական հաշտությունը պետք է ստորագրվի Մոսկվայում. Գալուզին

Ռուսաստանի առաջարկը՝ Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի ստորագրման հարթակ տրամադրելու վերաբերյալ մնում է ուժի մեջ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։


«Ակնհայտ է, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների», – ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։


Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Դիվանագետը նաև նշել է Ռուսաստանի նշանակալի և արդյունավետ դերը երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործում:


 

Ձերբակալությունները ծարունակվում են․ Մկրտիչ Սրբազանին տարել են Քննչական բաժին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ