Ի՞նչ գործով են բերման ենթարկվել հոգևորականները. ՔԿ–ի պարզաբանումը
Քննչական կոմիտեն ներկայացրել է, թե ինչ գործի շրջանակներում են ՔԿ տարվել հոգեւորականները։
«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,– հայտնում են ՔԿ–ից։
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ին հայտնել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։