3.03.2026
Անահիտ Մանասյանը Մալթայում մասնակցում է համաժողովին
prev Նախորդ նորություն

Փոխքաղաքապետը ներկայացրեց Շենգավիթի նոր ղեկավարին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին ներկայացրեցի նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

«Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ կարևորեցի վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման և բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։

Շնորհակալություն հայտնեցի նաև նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ և հաջողված աշխատանքի համար»,- գրել է նա։