3.03.2026
Հինգ քահանա և մեկ եպիսկոպոս գտնվում են Երևանի ՔԿ-ում. Մայր Աթոռ
prev Նախորդ նորություն

Անահիտ Մանասյանը Մալթայում մասնակցում է համաժողովին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 15-16-ը Մալթայի Հանրապետությունում մասնակցում է «Պաշտպանելով լավ կառավարումը դժվար ժամանակներում. Օմբուդսմենի դերը» թեմայով բարձր մակարդակի համաժողովին։ Համաժողովը նվիրված է Մալթայի օմբուդսմանական հաստատության հիմնադրման 30-ամյակին։


Անահիտ Մանասյանը հրավիրված է հանդես գալու որպես բանախոս «Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես ժողովրդավարության հենասյուն փոփոխությունների ժամանակներում» թեմայով առաջին պանելային քննարկմանը։


Այս կարևոր հարթակում ներկայացվում են տարբեր երկրների օմբուդսմանների արձագանքները գլոբալ մարտահրավերներին, ինչպես նաև տեղի է ունենում փորձի փոխանակում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ կառավարման խթանման ուղղությամբ։


Պաշտպան Անահիտ Մանասյանը կներկայացնի նաև Հայաստանի փորձը. Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացման նորարարական մոտեցումներն ու առաջնահերթությունները, հատկապես՝ փոփոխությունների ու բևեռացման ժամանակաշրջաններում։