24.11.2024
Ադրբեջանը չի համաձայնվում Նախիջևանի սահմանին ԵԱՀԿ դիտարկման անցկացմանը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական 6 ընկերության դեմ՝ Ղրիմի կամրջի կառուցման պատճառով

Եվրամիության խորհուրդը պատժամիջոցների ցանկում է ներառել ռուսական 6 ընկերության: Այդ ընկերությունները մասնակցել են Ղրիմի կամրջի կառուցման աշխատանքներին։


Համապատասխան որոշումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցումը չճանաչելու միջոցների շրջանակում ԵՄ խորհուրդը Կերչի կամրջի կառուցումը գնահատում է որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խախտող գործողություն»,- ասված է փաստաթղթում:


Պատժամիջոցները ենթադրում են ԵՄ-ում այդ կազմակերպություններին պատկանող ակտիվների սառեցում, ինչպես նաև Եվրամիությունում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նրանց որևէ միջոցներ տրամադրելու արգելք:


ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում ներառված կազմակերպությունների ընդհանուր թիվն այսպիսով հասել է 44-ի: