Մինչև չկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանն ունի արդի զինատեսակների կարիքը: Ադրբեջանը ստւիպված է միլիարդներ ծախսել զենքերի վրա: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Էլհան Շահինօղլուն: Նրա խոսքով, Ադրբեջան զենքերի հիմնական մատակարարներն են ՌԴ-ն, Իսրայելը, Թուրքիան, Ուկրաինան ու Բելառուսը: Ադրբեջանը պետք է ընդլայնի այդ աշխարհագրությունը:Ըստ նրա, վերջին տարիներին Թուրքիան ավելացրել է զենքերի արտադրությունը` Թուրքիան կարող է ցանկացած, որակյակ զինտեխնիկա մատակարարել Բաքվին, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և զենքերն ունեն նատօական չափանիշներ: