26.11.2024
Շրջանցեք թնդանոթները. Աննա Հակոբյանի խաղաղարար նախաձեռնությունը Մոսկվայից
prev Նախորդ նորություն

Գտնել «պատուհան». դիտարկվում է Թրամփ-Փաշինյան հանդիպման հնարավորությունը Նյու Յորքում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ այժմ դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում։


Ինչպես հայտարարել է դեսպանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 25-ին, երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը կայանա։ «Սակայն, հասկանալի պատճառներով, նախագահի եւ վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է, եւ մենք այժմ փորձում ենք գտնել համապատասխան «պատուհան» հանդիպման կազմակերպման համար։»,- նշել է Միլսը ` հավելելով, որ ներկայումս հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել:


Նրա խոսքով, թե դեսպանատունը, թե ԱՄՆ կառավարությունը գոհ են երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակով։ «Որպես օրինակ կարող եմ բերել բարձր մակարդակով անցկացված մի շարք հանդիպումներ», - ասաց նա։


Հունիսին աշխատանքային այցով Վաշինգթոն էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հուլիսին Միացյալ Նահանգներ է այցելել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։


Արարատ Միրզոյանի ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ, օրենսդիրները նշել էին առաջիկայում Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման կարեւորության մասին: Այնուհետեւ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ Փալոունը, Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը:


Նրանք նշել են, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր, Փաշինյանը քայլեր է ձեռնարկել ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ՝ բարձրաձայնելով ԱՄՆ-ՀՀ կապերը խորացնելու իր մտադրությոան մասին:


Ըստ կոնգրեսականների, հանդիպումը կնպաստի հայ-ամերիկյան տնտեսական կապերի զարգացմանը: