26.11.2024
Վրաստանի հայկական դպրոցների դասագրքերի կարիք ունեն. ԿԳ նախարարը խոսել է դեսպանի հետ
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Մինգեչաուրի ՀԷԿ պաշտպանված է ՀՕՊ համակարգերով

Հայ գեներալների հայտարարությունները Մինգեչաուրի ՀԷԿ-ին հարված հասցնելու հետ կապված կրում են պոպուլիստական բնույթ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:


Նրա խոսքով, Ադրբեջանի ՀՕՊ-ը հզորներից է Կովկասում: Ըստ Ուզեիր Ջաֆարովի, անգամ եթե հրթիռ արձակվի ՀԷԿ-ի ուղղությամբ, ապա այն կոչնչացվի մի քանի րոպե անց:


Նա նշել է, որ անգամ ԽՍՀՄ տարիներին ՀԷԿ-ը պաշտպանված են ՀՕՊ և ռազմաօդային ուժերի կողմից: Ադրբեջանի անկախությունից հետո այդ ռազմավարական օբյեկտի հարևանությամբ տեղադրվել են էլ ավելի արդի ՀՕՊ համակարգեր:


Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, անդրադառնալով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության մասին հարցին, պատասխանել էր. «Հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում»:


«Ռազմական արվեստը պահանջում է հարվածներ հասցնել նման և ռազմական օբյեկտներին: Դա կվնասի տնտեսությանը և կբացառի համապատասխան ռեսուրսներով հակառակորդի ԶՈւ ապահովման հնարավորությունը: Այդ օբյեկտ ընդգրկված է մեր պլաններում», - ասել է Մնացականյանը: