Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ․ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al-Jazeera հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում։
Փաշինյանը «Talk to Al Jazeera» ծրագրի շրջանակում անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետեւանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Ինչպես հայտնում է, Asbares.com-ը, անգլալեզու հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 28-ին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, Փաշինյանը նշել է, որ պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:
Նա Al-Jazeera-ի լրագրող Ռոբին Ֆորեսթիեր-Ուոքերին պատմել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը, բիզնեսի ոլորտում հավասար պայմանների ապահովումը: Փաշինյանը հայտարարել , որ ովքեր ցանկանում են բիզնես վարել Հայաստանում, կարող են առանց մտահոգության դա անել, որովհետեւ իր կառավարությունը երաշխավորում է ցանկացած ներդրման անվտանգություն: