Ռոսսելխոզնադզորը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի կենդանիների ու թռչունների ներկրման արգելքի վերաբերյալ հաղորդագրությունում եղել են անճշտություններ:«Այսպես, արգելքը վերաբերում է միայն պրիմատներին (կապիկներին): Նախորդ հաղորդագրությունը պետք է համարվի անվավեր»,- ասված է հայտարարության մեջ:Նշենք, որ ավելի վաղ Ռոսսելխոզնադզորից հայտնել էին, որ հունիսի 14-ից ժամանակավորապես կարգելվի Հայաստանից բոլոր տեսակի ողջ կենդանիների, թռչունների, ձկների և սողունների ներկրումը: