26.11.2024
Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի Եվրոպա են մեկնել գրեթե 358 հազար անգամ
prev Նախորդ նորություն

Թուրքիան փորձել է Մոնղոլիայից առեւանգել Գյուլենի կողմնակիցներից մեկին

Մոնղոլիայում թուրք մանկավարժին այս շաբաթ առեւանգել են եւ պլանավորել են երկրից դուրս տանել, սակայն տեղի իշխանությունները խանգարել են դրան, հայտնում է The New York Times-ը։


Մանկավարժ Վեյսել Աքսայը ղեկավարում է միջազգային դպրոցների ցանցը, որը կապված է թուրքական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման կազմակերպման մեջ։ Անծանոթ մարդիկ մայրաքաղաք Ուլան Բատորում Աքսային հրելով նստեցրել են նրա տան կողքին կայանված միկրոավտոբուս։


Մի քանի ժամ անց Ուլան Բատորի օդանավակայան է վայրէջք կատարել թուրքական չարտերային ինքնաթիռ, որը Flightradar24-ի տվյալներով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից շահագործվող Bombardier ռեակտիվ ինքնաթիռ է եղել։


Երբ հայտնի է դարձել ինքնաթիռի մասին, Աքսայի ընտանիքի անդամներն ու ընկերները հավաքվել են օդանավակայանում։ Օրվա երկրորդ կեսին հետեւել է Մոնղոլիայի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը կարգադրել է ինքնաթիռին օդ չբարձրանալ։


ԱԳՆ-ում հայտնել են, որ Աքսայի առեւանգումը «Մոնղոլիայի ինքնիշխանության եւ անկախության խախտման անընդունելի գործողություն կլիներ, եւ Մոնղոլիան կտրականապես դեմ հանդես կգա դրան»:


Ինքնաթիռը լքել է Մոնղոլիան առանց Աքսայի։