22.04.2025
Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Իրանի խնդիրը. ԱՄՆ-ն կարող է կորցնել հուսալի դաշնակցի՝ ի դեմս Թուրքիայի. Էրդողան

Անկարան չի հրաժարվի իրանական գազի ներկրումից Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու Վաշինթոնի մտադրության պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


«Ես ասել եմ Օբամային, հայտնել եմ նաեւ Թրամփին, որ Թուրքիան կշարունակի Իրանից գազ գնել: Եթե այդ մատակարարումները դադարեցվեն, ապա ո՞վ է «կապույտ վառելիք» մատակարարելու Թուրքիային»,-Էրդողանի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։


Էրդողանը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է կորցնել հուսալի դաշնակցի՝ ի դեմս Թուրքիայի:


Ավելի վաղ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատորները նամակներ են ուղարկել Միացյալ Նահանգներում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներ՝ նախազգուշացնելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու այս երկրների մտադրության հնարավոր հետեւանքների մասին։

Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի Եվրոպա են մեկնել գրեթե 358 հազար անգամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան