25.11.2024
Հայաստանը կմասնակցի Վրաստանում կայանալիք Noble Partner-2018 զորավարժություններին
prev Նախորդ նորություն

Fitch Ratings. այս տարի Ադրբեջանի տնտեսությունը կաճի երկու տոկոսով

Ադրբեջանում կպահպանվի լայն սոցիալական ու քաղաքական կայունությունը, համարում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը:


Գործակալությունը հաստատել է՝ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «ВВ+»-ի մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ:


Գործակալության վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ նավթի բարձր գնի, գազի արդյունահանման, ինչպես նաև գյուղատնտեսության ու զբոսաշրջության զարգացման շնորհիվ, այս տարի Ադրբեջանի տնտեսությունը կաճի երկու տոկոսով:


Նշվում է նաև, որ Ադրբեջանում միկրոտնտեսական կայունությունը բարձրացվում է գնաճի՝ 2017 թ. 12,9 տոկոսից 2018 թ. 5 ամիսներին մինչև 3,2 նվազելու ֆոնին: Դրա պատճառներից մեկը հանդիսանում է մանաթի փոխանակման կուրսի կայունությունը: