14.09.2025
Եվսեև. Բաքուն փորձում է Հայաստանի նոր իշխանություններին
15.06.2018
Եվսեև. Բաքուն փորձում է Հայաստանի նոր իշխանություններին

Ադրբեջանի իշխանությունները փորձում են ուժային ճնշում գործադրել Հայաստանի նոր իշխանությունների վրա: Այդ կարծիքն է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը rusarminfo.ru-ի հետ զրույցում՝ վերջին շրջանում Արցախի սահմանին Ադրբեջանի կողմից կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման առնչությամբ: «Իր գործողություններով Ադրբեջանը փորձում է ուժային ճնշում գործադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա՝ ոչ միայն Հայաստանում, այլև Ստեփանակերտում ներքին անկայունության առնչությամբ: Ես կարծում եմ, որ ուժային ճնշումը սկզբնական փուլն է և փաստացիորեն հանձին Նիկոլ Փաշինյանի Հայաստանի նոր իշխանությունների փորձարկումը: Եթե հայկական կողմը ոչ բավականաչափ լուրջ պատասխան տա, հնարավոր է 2016 թվականի ապրիլի ռազմական գործողությունների կրկնությունը»,- ասել է Եվսեևը: