20.04.2025
Emerging Markets. Թուրքիայի շուկան՝ ԱՄՆ պատժամիջոցների հարվածի տակ
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահը ներում շնորհեց 83 դատապարտյալների

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրապարակել է համաներման հերթական ակտը, որը վերաբերում է 83 դատապարտյալների: Այդ մասին հայտնել է կալանավորների համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:


Վրաստանի բանտերն օգոստոսի 2-ին լքել են 40 դատապարտյալներ, որոնցից մեկը կին է:

Ինչ վերաբերում է մնացած 43 դատապարտյալներին, ապա կրճատվել են նրանց պատժաժամկետները: Նրանց թվում են երկու կանայք, մեկ անչափահաս, ինչպես նաեւ անժամկետ կալանքի դատապարտված մեկը, որի համար նախագահը ազատման կոնկրետ ժամկետ է սահմանել:

Ընդամենը համաներման հանձնաժողովը հուլիսին քննել Է 976 դատապարտյալների գործեր, հաղորդել է Sputnik-ը:

Ադրբեջանն աշնանը ևս մեկ արբանյակ դուրս կբերի ուղեծիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար