ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիայի նախագահը ցանկանում է ամրապնդել դիրքերը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Պավել Կլաչկովը: Էրդողանը հուլիսի 10-ին կայցելի Հյուսիսային Կիպրոս, իսկ այնտեղից կմեկնի Ադրբեջան: Հուլիսի 11-12-ին նա կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Նրա խոսքով, Թուրքիայի համար շատ կարևոր է Հարավային Կովկասում իր ազդեցության մեծացումը: Ըստ նրա, Էրդողանի համար կարևոր է երկու ուղղություն`Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս: Նա հավելել է, որ Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան թուրքական ազդեցության գոտիներն են: