26.11.2024
Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռների փոխադրումը նվազել է մոտ 2%-ով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ղարաբաղում ռազմական գործողությունները կարող են սկսվել մոտակա ժամանակներս

Իրավիճակն Անդրկովկասում շատ բարդ է: Ղարաբաղում ռազմական գործողությունները կարող են սկսվել մոտակա ժամանակներս: Այդ հակամարտությունը կանդրադառնա նաև Վրաստանի վրա: Այդ երկրի տարածքով ՌԴ-ն ունի ցամաքային կապ ՀՀ-ի հետ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:


Նա նշել է, որ ՌԴ-ն այժմ բարդ հարցեր ունի հայկական նոր իշխանությունների հետ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Վրաստանի, իսկ հնարավոր է նաև՝ Հայաստանի հետագա քայլերը դեպի ՆԱՏՕ կհանգեցնեն պատերազմական իրավիճակի տարածաշրջանում:

Փորձագետը հավելել է, որ Վրաստանն Անդրկովկասում առանցքային երկիր է: Այն կապում է ՀՀ-ն ու Ադրբեջանն Արևմուտքի հետ: