Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են «շփման գծում տիրող իրավիճակը, խնդրի կարգավորման շուրջ միջնորդների ձեռնարկած քայլերը, ինչպես նաև Բելառուսի հնարավոր ներդրումը խաղաղ բանակցություններում»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել Բաքվին, ինչը քննադատության էր արժանացրել Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Բելառուսի դաշնակից Հայաստան: