23.11.2024
Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չկա․ հետախույզ
prev Նախորդ նորություն

Իսկապես՝ շոգ է այսօր․ Փաշինյանի քամահրական պատասխանը Լավրովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկելու ենք մեր հարաբերությունների ողջ ընթացքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը:


Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Մոսկվայում։ 


Նշվում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:


Հատկանշական է, որ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցին՝ նշելով, որ  դա անձնական հարաբերությունների հարթակում էր։


Մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը շնորհավերել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առիթով: Լրագրողի հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստեր տեսնում է, վարչապետն արձագանքեց.


«Ոչ, դա անձնական հարաբերությունների հարթակում էր: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը շատ գնահատում է եւ պահպանում է՝ աշխարհի տարբեր երկրների նախկին եւ ներկա ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ վերջերս, Եվրամիության հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց Ավստրիայի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը»,- ասաց վարչապետը:


Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հատարարությանը, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է եռալ, վարչապետն արձագանքեց. «Դե, շոգ էր այսօր բավականին, իսկապես»: