23.11.2024
Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության մեջ ներդրել է 14 միլիարդ դոլար. Ալիեւ
prev Նախորդ նորություն

Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չկա․ հետախույզ

Թուրքիան հնարավոր է ռազմաբազա բացի Նախիջևանում: Այդ մասին գրել էր թուրքական իշխանամետ Sözcü պարբերականը` իր աղբյուրներին հղումով:


Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար Իսմայիլ Հագգը Փեքինը Turan-ի հետ զրույցում հայտարարել է, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չկա: «Նախիջևանում գտնվում է Ադրբեջանի ԶՈՒ կորպուսը, Թուրքիան անհրաժեշտ աջակցություն է տրամադրում։ Այնտեղ են գտնվում մեր ռազմական խորհրդատուները, Թուրքիան սերտորեն համագործակցում է Նախիջևանի սահմանապահ զորքերի ու հատուկ նշանակության ուժերի հետ»,- ասել է նա:


Փեքինը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի բացումը կասկածներ կառաջացնի Իրանի մոտ։ «Եվ ընդհանրապես` Նախիջևանում բազա ստեղծելու որևէ իմաստ չկա, քանի որ Թուրքիան առանց դրա էլ ինքնավարությանն անհրաժեշտ օգնություն է տրամադրում»,- ասել է նա։