Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը։ Նիստի ավարտին տեղի կունենա Կազմակերպությունում ՀՀ նախագահության փոխանցման արարողություն: ԱԳ նախախարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները՝ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը և Թուրքիայի արտգործնախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գուչուքը: Նիստի ժամանակ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, որին անդամակցում են Սևծովյան տարածաշրջանի 11 երկրներ: