Փորձագետներ. Մերկելի այցը Հարավային Կովկաս ունի տնտեսական ու քաղաքական նպատակներ
Անգելա Մերկելի այցը Հարավային Կովկաս դրոշի ցուցադրությունն է: Սակայն չի կարելի պնդել, թե Բեռլինը հետաքրքրություն չունի տարածաշրջանային ծրագրերի հանդեպ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Միխայիլ Նեյժմակովը:
Նա նշել է, որ մինչ Մերկելի այցը նրա կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հարավային գազային միջանցքի նկատմամբ:
Իր հերթին քաղաքագետ Յակոպո Պեպեն հայտարարել է, որ Մերկելի այցը Հարավային Կովկաս ունի տնտեսական և ռազմավարական նպատակներ: Նա նշել է, որ այցը կապված է նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ համաձայնագրի ստորագրման, Բաքու-Թբիլիսի-Կարսի գործարկման և այլ խոշոր նախագծերի հետ, որոնք կապում են Միջերկրական, Սև ու Կասպից ծովերը:
Նա նշել է, որ Մերկելի այցը մեսիջ է, որ Գերմանիան հետաքրքրությունը չի կորցրել Կովկասի նկատմամբ ու ցանկանում է աջակցել Ադրբեջանի ու Վրաստանի տնտեսությունների դիվերսիֆիկացիայի գործընթացներին: