Դեն Բիլզերյանը մեկնել է Արցախ Քոչարյանի որդու հետ ՀՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով
Ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանը մեկնել է այսօր, օգոստոսի 28-ին, Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը՝ հրապարակելով համատեղ լուսանկար Բիլզերյանի հետ։
Բիլզերյանն Արցախ է մեկնել ՀՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով։ Ինչպես հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ուղղաթիռը կառավարական չէ: "ՀՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռ է, որի համար դիմել են ՊՆ ու համապատասխան ընթացակարգով ստացել», - ասաց ՊՆ մամուլի քարտուղարը: Նա մեկնել է Արցախ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։
Aysor.am-ի տեղեկություններով, Բիլզերյանը պատրաստվում է Արցախում մեծամասշտաբ ծրագիր իրականացնել: Նախօրեին Դեն Բիլզերյանը և նրա եղբայր Ալանը ստացել են Հայաստանի քաղաքացիություն։