6.07.2025
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Պորոշենկո. Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ պատրաստել Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի չեղարկման համար: Ուկրաինայի նախագահն այս մասին գրել է Twitter-ի իր էջում:

«Վերջապես մենք բավականին պատրաստված եւ իրավաբանորեն պաշտպանված մոտեցանք Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի չեղարկմանը: Առաջիկայում Ուկրաինայի ԱԳՆ-ից անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ եմ սպասում», - նշել է Պորոշենկոն:

Նախագահը նաեւ նշել է, որ Ռուսաստանի՝ որպես ագրեսոր պետության կարգավիճակն ամրագրված է Ուկրաինայի օրենսդրությունում եւ հիշեցրել է համակարգման մարմնի ստեղծման մասին, որը պետք է զբաղվի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի բողոքների ձեւակերպմամբ՝ պատճառված վնասների փոխհատուցման համար, գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

ԱՄՆ–ն խորհուրդ չի տալիս Անկարային C-400 համակարգեր ձեռք բերել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով