25.11.2024
ԱՄՆ–ն խորհուրդ չի տալիս Անկարային C-400 համակարգեր ձեռք բերել
prev Նախորդ նորություն

Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են. Բինալի Յըլդըրըմ

Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են, որոնք համատեղ են գործում տարածաշրջանային ու միջազգային հարթակում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը, որը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։


Ինչպես փոխանցում է ադրբեջանական Trend գործակալությունը, Յըլդըրըմն ընդգծել է, որ իրենք «մեկ ազգ, երկու պետություն են»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ իր այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։


«Մենք բարեկամական ու եղբայրական պետություններ ենք, որոնք համատեղ են գործում տարածաշրջանային հարցերի լուծման գործում ու միջազգային հարթակում»,- ընդգծել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։