25.11.2024
«Նա իմ սիրեկանը չէ». Մակրոնի «Աքիլեսյան գարշապարը» կարող է կործանել նրա կարիերան
prev Նախորդ նորություն

Խաչատուրովին արգելված չէ լքել Հայաստանի տարածքը. ՀՔԾ-ի հայտարարությունը

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է որոշակի ժամանակով լքել Հայաստանի տարածքը, քանի որ նրա նկատմամ ընտրված խափանման միջոցը նման արգելք չի նախատեսում:


Այս մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ վարույթ իրականացնող մարմինն այդ մասին տեղեկացրել է իրեն:


Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր կրկին՝ երկրորդ անգամ, դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով քննել հուլիսի 30-ին ներկայացրած միջնորդությունը Յուրի Խաչատուրովին Մոսկվա աշխատանքի մեկնելու թույլտվության տալու վերաբերյալ:


«Յուրի Խաչատուրովը հանդիսանում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը»,-մանրամասնել էր փաստաբանը:


Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։