25.11.2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հնարավոր է տրվի Բելառուսին
prev Նախորդ նորություն

Փորձագետը գնահատել է ՌԴ-ի կողմից ՀՀ-ին զենքի մատակարարումների դադարեցման հետևանքները

Ռուսական քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ եթե Ռուսաստանը չեղարկի Հայաստանին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները, Երևանի համար դա «լուրջ խնդիր» կլինի, գրում է Взгляд-ը:


Խրամչիխինը նշել է, որ հայերի համար դժվար կլինի հարմարվել այլ զենքի, «բայց եթե նրանց վերջիվերջո ստիպեն դա անել, նրանք ստիպված կհարմարվեն»: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ վերջին շրջանում Հայաստանը քիչ բան է ձեռք բերել Ռուսաստանից: Վերջին տարիներին Երևանը գնել է ռուսական «Իսկանդեր» և «Սմերչ» համակարգերը:


Զրուցակիցը կարծիք է հայտնել, որ եթե Ռուսաստանը լրջորեն որոշի մերժել Հայաստանին ռազմական պայմանագրերի հարցում, այդ արձագանքն «այնքան էլ ադեկվատ» չի լինի:


«Դա Հայաստանի գործն է (ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի դեմ գործ հարուցելը): Եթե նա է իր ներկայացուցիչը, ապա ում հետ կանչել ու նշանակել՝ նրա գործն է: Առավել ևս ՀԱՊԿ-ը հավաքական կազմակերպություն է, որի մեջ մտնում է հինգ երկիր, այլ ոչ երկու: Այդ պատճառով զենքի մատակարարումները դադարեցնելու Ռուսաստանի արձագանքը բոլորովին անադեկվատ է, եթե դա իսկապես այդպես է»,- ասել է փորձագետը: