ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հնարավոր է տրվի Բելառուսին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման դեպքում այդ պաշտոնը հնարավոր է ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը: Այս մասին գրում է «Коммерсант» թերթը:
Նշվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր փոխարինումը Հայաստանի կողմից ներկայացվող նոր թեկնածուով՝ գործող գլխավոր քարտուղար Յուրի խաչատուրովի փոխարեն չի լինի ավտոմատացված:
«ՌԴ պետական կառույցներից աղբյուրներն արդեն հասկացնել են տալիս. ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից նոր թեկնածուի հաստատումն ավտոմատացված չի լինելու: Հայկական հաշիվների մաքրումը մեծ վնաս են հասցնում ամբողջ կազմակերպության իմիջին: Տարօրինակ է, որ նրանք չեն հասկանում այդ ամենը», - «Коммерсант»-ին հայտնել է զրուցակիցը, որը մոտ է ՌԴ նախագահի վարչակազմին:
Ըստ աղբյուրի, կադրային հնարավոր փոփոխության հարցը լուծում կստանա նոյեմբերի 8-ից ոչ շուտ, երբ տեղի կունենա ՀԱՊԿ բարձրագույն խորհրդի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Եվ եթե գլխավոր քարտուղարի համար ՀՀ ներկայացվող նոր թեկնածուն չհաստատվի, ապա այբբենական կարգով հաջորդ թեկնածու ներկայացնելու իրավունքը կստանա Բելառուսը:
Հիշեցնենք, Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մայիսից՝ երեք տարով: Այս պահին նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։