6.11.2025
Ադրբեջանցիները ՌԴ-ում սփյուռքի նոր կառույց են ստեղծում
12.06.2018
Ադրբեջանցիները ՌԴ-ում սփյուռքի նոր կառույց են ստեղծում

ՌԴ-ում բնակվող ադրբեջանական սփյուռքը պատրաստվում է նոր կազմակերպություն բացել: Այդ մասին հայտարարել է ակադեմիկոս Ֆազիլ Կուրբանովը: ՌԴ-ում բնակվում է 1.5 միլիոն ադրբեջանցի` մինչև 2017թ.-ը ՌԴ-ի տարածքում գործում էր 2001թ.-ին ստեղծված Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը, որը փաստաթղթերի հետ ունեցած խնդիրների պատճառով փակվել էր: Կուրբանովը նշել է, որ կազմակերպությունն ունենալու է նոր անվանում ու կանոնադրություն, այնտեղ կընդգրկվեն հայտնի ադրբեջանցիները: Հիշեցենք, որ անցյալ տարի Ռուսաստանում դատարանի որոշմամբ՝ լուծարվեց ՌԴ-ում գործող «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը: Լուծարման պատճառը եղել էր նրա կանոնադրության անհամապատասխանությունը ՌԴ օրենսդրությանը: Սա որոշակի լարվածություն առաջացրեց երկու պետությունների միջեւ հարաբերություններում: «Մենք Ռուսաստանի գերագույն դատարանի որոշումը համարում ենք Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական քայլ»,- հայտարարեց այդ ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիեւը: Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը Ռուսաստանի 67 մարզում ուներ 73 մարզային գրասենյակ: ՌԴ արդարադատության նախարարությունը կոնգրեսի լուծարման պահանջով հանդես է եկել, քանի որ կազմակերպությունը իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել է Ռուսաստանի օրենսդրությունը: Կոնգրեսի լուծարման վերաբերյալ տեղեկությունները լուրջ իրարանցում էր առաջացրել թե՛ Ադրբեջանում, թե՛ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների շրջանում: