Վրաստանն ու Եվրոպական հանձնաժողովը համաձայնության են եկել Կասպից ծովի հատակով գազամուղի կոմերցիոն ինժեներինգի համատեղ ֆինանսավորման շուրջ: Այդ գազամուղը պետք է միավորի Ադրբեջանն ու Թուրքմենստանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի`Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքի հարցերով խորհրդական Գեորգի Վաշակմաձեն: Նրա խոսքով, Թուրքմենբաշիից մինչև Ադրբեջանի Սանգաչալայի տերմինալ ձգվող գազամուղը կոնկրետություն է ստանում: Ըստ նրա, նախատեսվում է այդ գազամուղի կառուցման համար ստեղծել միջազգային կոնսորցիում: «Ժամանակին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը թույլ տվեց Եվրոպային ունենալ ՌԴ-ի վերահսկողությունից դուրս նավթամուղ, այժմ էլ ադրբեջանական գազն է տալու այդպիսի հնարավորություններ ԵՄ-ին: Արևմուտքում գիտակցում են այդ հարցում Ադրբեջանի կարևորությունը»,-նշել է նա: