Թուրքիայի իշխանությունները մտադիր են ազատել շուրջ երեք հազար զինվորականների, որոնք կասկածվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապված լինելու մեջ։ Գյուլենին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսի հեղափոխության փորձը կազմակերպելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրետին Ջանիկլին հայտնել է, որ մոտ օրերս նրանք դուրս կգան Զինված ուժերի կազմից եւ հավելել, որ համապատասխան դիմումն արդեն ուղարկել են վարչապետի աշխատակազմ։ Հիշեցնենք, որ Թուրքիայում հեղափոխության փորձից հետո շուրջ 100 հազար մարդ է ձերբակալվել Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով, իսկ շուրջ 150 հազար զինվորականներ, ուսուցիչներ, պետական ծառայողներ էլ ազատվել են աշխտանքից վերոհիշյալ մեղադրանքի պատճառով։